Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Դպրոցում հոգեբան է պետք. Ցանկություն կա` փող չկա

Հ կրթության և գիտության նախարարությունը դեռևս անցյալ տարվանից նախատեսել էր դպրոցներում ունենալ հոգեբանի հաստիք, ինչի կարիքն անխոս զգացվում է` մանավանդ մեր օրերում:

 

Դպրոցներում հոգեբան ունենալու անհրաժեշտությունը Aysor-ի հետ զրույցում կարևորեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Իլյա Սարգսյանը:

 

Նրա խոսքերով` հոգեբանի հաստիք կլինի դպրոցներում այն ժամանակ, երբ գումար լինի. ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակա խնդիրների մեջ ներառված է նաև այս հարցը:

 

Ըստ Ի. Սարգսյանի` դպրոցները չեն կարողանում հոգեբանի հաստիք պահել, որովհետև անհրաժեշտ գումար չունեն:

 

«Գումարը տրվում է դպրոցին, դպրոցը տնօրինում է իր գումարը, եթե պարտադրենք դպրոցին, կարող են ասել` գումար տվեք հոգեբանին վճարելու համար: Այլ հարց է, որ հաստիք սահմանենք և գումար նախատեսենք»,- ընդգծեց Հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարը:

 

«Ես երկար տարիներ դպրոցում աշխատել եմ և շատ լավ գիտեմ, որ դպրոցում հոգեբան պետք է»,- շեշտեց նա:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ